Բժիշկների աշխատավարձի ցածր հաշվարկային լինելը պայմանավորված է ավելի շատ մուտքագրման խնդիրների արդյունքում առաջացած ծավալները չհասցնելով. Հանձնաժողովի նախագահի ՔՊ-ական թեկնածու
Առողջություն
11:13 04/03/2026
Հայաստան

Բժիշկների աշխատավարձի ցածր հաշվարկային լինելը պայմանավորված է ավելի շատ մուտքագրման խնդիրների արդյունքում առաջացած ծավալները չհասցնելով. Հանձնաժողովի նախագահի ՔՊ-ական թեկնածու

«Բուժաշխատողներն ասում են, որ իրենց ծանրաբեռնվածությունն էականորեն ավելացել է առաղջապահական ապահովագրական հիմնադրամի գործունեության արդյունքում, բայց նրանց աշխատավարձերի վճարումները 2-3 անգամով նվազել են»,-ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ՔՊ-ական թեկնածու Վանիկ Օհանյանին դիմեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Ընդդիմադիր պատգամավորը խնդրեց գնահատական տալ Առողջապահության նախարարության հրապարակային դիրքորոշմանը, որ ովքեր կասկածի տակ են դնում  բուժաշխատողների դժգոհությունների լեգիտիմությունը և ոլորտի ներկայացուցիչների՝ իրենց անունից խոսելու իրավունքը։

Պատգամավորը նաև հարցրեց, թե Օհանյանը ինչ է անելու՝ խոսելու, կարծիք արտահայտելու համար պատժվող բուժաշխատողների իրավունքները վերականգնելու համար։

«Ապահովագրության ներդրմանն զուգընթաց  քաղաքացիների դիմելիության աննախադեպ աճ է գրանցվել բժշկական հաստատություններում և  դրա հետ կապված մենք, այո ունեցել ենք որոշակի խնդիրներ և մասնավորապես նեղ մասնագետներին վերաբերվող հունվար ամսվա աշխատավարձի ցածր հաշվարկային լինելը պայմանավորված է ավելի շատ մուտքագրման խնդիրների արդյունքում առաջացած ծավալները չհասցնելով»,- ասաց հանձնաժողովի նախագահի ՔՊ-ական թեկնածու Վանիկ Օհանյանը։

 Նա նաև հիշեցրեց, որ փետրվար ամսին այն բոլոր խնդիրները, որոնք առաջացել էին հունվարին, կարող են վերահաշվարկվել և կարող են հետադարձ վճարվել հունվարի համար։

«Այս առումով կարծում եմ, որ հընթացս կկանոնակարգվի, որովհետև ապահովագրության համակարգի ներդրման հետ, որոշ խնդիրներ, իհարկե, առաջ կգան և սա այդ խնդիրներից մեկն է, որը որ մեծամասամբ լուծվել է և տեխնիկական առումով և բժշկական հանրությունը և ծրագրային փոփոխությւոնները թույլ են տալիս ավելի սահուն կազմակերպել այդ նշված հարցերը որպեսզի ծավալային իմաստով ոչ մի բան դուրս չմնա համակարգից»,-ասաց Օահանյանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բժիշկների աշխատավարձի ցածր հաշվարկային լինելը պայմանավորված է ավելի շատ մուտքագրման խնդիրների արդյունքում առաջացած ծավալները չհասցնելով. Հանձնաժողովի նախագահի ՔՊ-ական թեկնածու